Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններին: Դրա համար էլ դաշինքն այս հարցում սեփական «կարմիր գծերը» չունի։ Այս մասին հայտարարել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։

«…մենք՝ որպես ՆԱՏՕ, չենք մասնակցում այս բանակցություններին։ Նրանց իսկապես առաջնորդում է ԱՄՆ-ն ՝ Ուկրաինայի և ռուսների հետ միասին։

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ն տեղից շարժեց այդ հարցը և այդ բանակցությունները հիմա շարունակվում են»,-ասել է նա։

Նա նշել է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ ՌԴ-ի պատճառով, իսկ «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, որպես առանձին կազմակերպություն, բանակցություններում «կարմիր գծեր» չունի, քանի որ մասնակից չէ այդ գործընթացին:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական կարմիր գծերը, քանի որ մենք այդ գործընթացի մաս չենք կազմում ։ Բայց, իհարկե, ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի ինքնիշխան պետություն, որն առաջ է շարժվում։ Դա այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք: Դա պետք է լինի արդար և երկարատև խաղաղություն: Պուտինը երբեք չպետք է փորձի դա նորից անել», — հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031