Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

«Եթե ինչ որ մի բան չի ստացվում փորձիր նորից, ուրիշ կերպ կամ ուրիշ բան, բայց միշտ փորձիր». Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հրապարակում է արել:

«Միշտ պետք է քայլել, թեկուզ մանր, դանդաղ քայլերով, բայց քայլել: Երկար ցատկ անելու համար, նույնիսկ պետք է մի քանի քայլ հետ գնալ: Բայց ո’չ երբեք հույսը դնել ուրիշի վրա և նստել, սպասել, որ քեզ ինչ որ մեկը օգնի: Ոչ ոք իր կյանքի ճանապարհից չի շեղի քեզ նորից ոտքի կանգնեցնելու համար, եթե դու ոչ մի բան չես անում։

Եթե ինչ որ մի բան չի ստացվում փորձիր նորից, ուրիշ կերպ կամ ուրիշ բան, բայց միշտ փորձիր:

Կյանքում, ինչ որ մի փուլի ավարտը, միշտ նոր փուլի սկիզբ է և միանշանակ ավելի հետաքրքիր ու բարձունքներով լի: Չէ՞ որ դու ունես անցյալի փորձ, որը քեզ կուղղորդի կյանքում ավելի ճիշտ ապրել, ավելի խելամիտ գործել, պարզապես պետք է չնկնել ֆրուստրացիայի մեջ, չհուսահատվել ու «չալարել ապրել».

Ամեն մի դժվարություն մի նոր հնարավորություն է ավելի կայանալու, և ինչքան դժվար է լինում անցած ուղին, այնքան արժեքավոր է լինում այդ ձեռքբերումը, սովորիր պահել այն ինչ ունես, որ կարողանաս ձգտել ու հասնել ավելիին։ Եվ անկախ ամեն ինչից, կյանքը շատ գեղեցիկ է և այն տրված է ապրելու համար։

Ուրեմն ապրիր, սիրիր կյանքը, երջանիկ եղիր և երբեք մի դադարիր գործել: Ինչ որ մի բան անելու համար, երբեք մի ասա ժամանակը կգա կանեմ, ժամանակը ցավոք երբեք չի գալիս, այն միշտ գնում է: Այնպես որ, գնահատիր քո վայրկյանը և շարունակիր քայլել»,- գրել է Նազիկ Ավդալյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31