Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ազդեցության. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։

Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները:

Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ազդեցության։

Պաշտպանը շեշտել է նաև ՄԻՊ հաստատությունների գործունեության մեթոդաբանության կարևորությունն ու դրա առանցքային բնույթը նշված մարմինների գործունեության տեսանկյունից: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա և օգտվի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից:

Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը, մասնավորապես փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մեխանիզմների, երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, սահմանամերձ բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության, ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գնահատման, A բարձրագույն կարգավիճակի դերակատարության և առավելությունների, ինչպես նաև Պաշտպանի իրավասություններին վերաբերող գործիքակազմի, անկախության երաշխիքների և այլ հիմնահարցերի վերաբերյալ։

«Ինձ համար չափազանց կարևոր են նման հանդիպումները։ Դրանք նպաստում են ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանն ու լուծման ուղիների նախանշմանը, այլև մարդու իրավունքների կրթության զարգացմանը։ Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո կավելանա ձեր հանձնառությունը ոլորտի կատարելագործման ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31