Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան | Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռпւտիտ» է մտածել. Արտակ Զաքարյան | ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը ժամանել է Երևան | Երևանում ոստիկանները հոսող ջրшտարից կшրողացել են փրկել 1 հпգու կյшնք | Թրամփն ու Զելենսկին ժամանել են Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապի hnւղարկավnրnւթյան արարողությանը | ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին» | Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ» | Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ» | Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ» | Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ» | Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը․ Փաշինյան | Սյունիքում սահմանապահ զորքերի զինվոր է զոհվել․ Armlur.am | Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են | Հիմա հնարավորություն ունեք փրկել Ձեր հոգին․ Սուրեն Մանուկյանի բաց նամակը դատարանից | Երևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

Լրահոս

Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ.ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ.ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։

Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։

2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու եւ Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։

Քաղաքական դաշտը պետք է լինի հետեւողական .պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։

Նախ եւ առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։

Ինչու՞,քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։

Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից ՝բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։

Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ,Հադրութն ու Շուշին,Ստեփանակերտն ու Մարտակերտը,Մարտունին ու Ճարտարը,Ասկերանն ու Մատաղիսը,Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։

Դադիվանքն ու Գանձասարը,Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։

Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։

Ու ամենակարեւորը.այդ ամենն արվելու էր առանց որեւէ կրակոցի ու զոհի։

Ես պնդում եմ իմ ասածը։

Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք,որ նա ,մերժելով 2019-ի առաջարկը,բերել է մահ,պարտություն ու հայրենազրկում։

Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։

Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոդ հայորդիները։

Հրապարակել բանակցային փաստաթղթերը։

Սա է հարցերի հարցը,ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի…

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։

Հետեւաբար ,ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու ,մասնավորապես,2019-ի առաջարկները։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930