Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

2019-ին Ստեփանակերտի հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն իր իրական դիրքորոշման մասին չի համարձակվել ասել․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն իշխանությունը, որը 2023-ին հանցավոր անգործությամբ հետևում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու Ցեղասպանության իրականացմանը, իր պահվածքով ու հայտարարությամբ կանաչ լույս վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականության համար, իսկ մինչև այդ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձություններն այլ` իրականությունն ակնհայտ խեղաթյուրման ներքո ներկայացնել:

ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե «ԼՂ հայության բռնի տեղահանության և ԼՂ լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում:

2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրությունների և դիրքորոշման մասին չի համարձակվել ասել:

Ի վերջո, ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի հարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել ևս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր:

Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու և բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում:»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031