Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Փաշինյանը միտումնավոր է զnհшբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար․ քաղաքագետ

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», — նշել են Հայաստանի Արտգործնախարարությունից։

ԱԳՆ այս հայտարարությունը, որին բնորոշ է սեփական քաղաքականության ձախողման պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փաշինյական ոճը, իր բնույթով մանիպուլյացիոն է:  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Փորձ է արվում ԼՂ ղեկավարության վրա բարդել Արցախի կործանման, խաղաղության պայմանագրում ԼՂ խնդիրը անտեսելու պատասխանատվությունը:

Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը՝ որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում, քառակողմ հայտարարության շրջանակներում, ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:

Հենց դրա հետևանքով է ԼՂ խնդիրը դուրս եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:

Ընդ որում, պնդում եմ, որ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031