ԱԺ միջադեպի առթիվ խուլիգանության հոդվածով վարույթ կհարուցվի՞․ Քննչական կոմիտեի նախագահի պատասխանը | Ընկերոջը մարմնական վնшսվածք պատճառած պատանին ձերբшկալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին | «Հիմա հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ մի բան միշտ ինձ դուր չի գալիս». Իրինա Այվազյան | Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 41 միլոն դրամի վնաս (տեսանյութ) | Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել | Չինաստանը նախատեսում է ավելի ակտիվ ինտեգրել Հայաստանը «Գոտի և ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնությանը | Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին | Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մшրմինը | Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վաղը միջոցառում կկազմակերպի Ազատության հրապարակում | Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան | Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում | Փոփոխություն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում | Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում. ավագանու արտահերթ ընտրություններն առավել, քան երբևէ արդիական են. Մանուկ Սուքիասյան | Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. Կրեմլ | Հայաստանում այս պահին երկու մարդ է դեմ իմպիչմենտով իշխանափոխությանը. Նարեկ Մալյան

Լրահոս

Մեր նպատակն է բռնի տեղահանվածների իրավունքների նկատմամբ քաղաքականության որդեգրումը. Վիլեն Գաբրիելյան

Հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել եմ նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ:
Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային հարթակներ, սակայն միաժամանակ պետք է փաստեմ, որ պատգամավորի կարգավիճակը որքանով որ օգնել է այս գործում, բայց պատգամավորի այլ պարտականությունների կատարման տեսանկյունից միշտ չէ, որ հնարավորություն են տվել լիարժեք լծվել Միության ամբողջական աշխատանքներին:
Ըստ այդմ, հրապարակային հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ լիարժեք լծվելու եմ Միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։
Մեր նպատակներն են լինելու հասնել`
— 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվածների պահանջների և իրավունքների նկատմամբ պետության հստակ քաղաքականության որդեգրմանը,
— Միջազգային հանրության հետ կապերի ամրապնդմանը,
— 1988-1992թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների բոլոր իրավունքների, այդ թվում` վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից:
Այս կարևորագույն գործում ունենալու ենք ոչ միայն բուն Ադրբեջանից բռնի տեղահանվածների աջակցության կարիքը, այլ ընդհանրապես յուրաքանչյուր Հայի՝ անկախ նրանից՝ կլինի այդ աջակցությունը հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական, գիտական, թե ֆինանսական:
Բաց ենք համագործակցելու փախստականների իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ, ինչը որ ի սկզբանե էլ եղել է մեր նպատակը` հանդիսանալ լայն կոնսոլիդացիայի միասնական հարթակ:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն
Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝
ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ Ճոճողը
Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև