ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր | Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան | Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան | Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափի դպրոցում | Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը | Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

Լրահոս

3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր. Վահե Հովհաննիսյան

3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Օրերս մասնակցում էի Նյումեգ հրատարակչության կազմակերպած՝ Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսին։ Նյումեգը լուրջ գործ է արել՝ հինգհատորյակով թողարկել է Տիգրանի քաղաքագիտական աշխատությունները՝ ամփոփելով նրա ժառանգությունը։ Սա իրոք կարևոր է՝ մեր քաղաքագիտական մտքի և իրական բանավեճի աղքատացման (անապատացման) ֆոնին։
Շնորհանդեսի ընթացքում հիշեցրին Տիգրանի մի ձևակերպումը՝ ասված երևի 30 տարի առաջ, որ մեր պետությունը միտք է ուզում, ու մեր փոխարեն ոչ ոք դա չի անի։ Մենք պետք է մեր երկրում միտք գեներացնենք, առանց մտքի ոչ մի զարգացում չի լինի։
Այսօրվա անմիտ Հայաստանի համար սա որպես վերակենդանացման ուղերձ է հնչում։

Անմտությունը` գովելի, կարծիք չունենալը՝ հաջողության կարևոր պայման

Անմտությունը մեզ շատ երկար է ուղեկցել։ Մեր պետական, քաղաքական և հանրային ինստիտուտները լեցուն են եղել անմտությամբ, իսկ ազգային կապիտալն ընդհանրապես ապրել է վայրի պատկերացումներով՝ պատասխանատվության և քաղաքակրթական գրեթե զրոյական ցուցանիշներով։

Հայկական «պետական մտածողության» երկնակամարում մինչև վերջերս վառ էր օվկանիոսի մյուս կողմից հնչող «բարոյա-էթիկական քարոզը»։ Հայկական օջախները, ուսուցչանոցները, բակերը, խոհանոցները լեցուն էին դրանով։ «Քարոզչի»՝ սրա-նրա «տուն մտնելու» սպառնալիք-ուղերձները մեր ազգային դեֆոլտի ամփոփումն էին։

Բայց նույնիսկ սա չէ ամենավտանգավորը. եթե հետադարձ հայացքով նայենք, թե խորհրդարանական խմբակցություններում 20-25 տարի շարունակ ինչ տոկոս էին կազմում ոչ տառաճանաչները, ինքնուրույն անգամ մեկ նախադասություն ձևակերպելու անունակները, տասնամյակներով որևէ միտք չձևակերպածները, թե քանի´ կիսագրագետ, կրիմինալ նախարար, մարզպետ ու քաղաքապետ ենք ունեցել, ապա էլ ինչի՞ վրա զարմանանք։
Հայաստանում պաշտոններն ընկալվել են որպես փող աշխատելու, իսկ այնուհետև՝ մի կողմ քաշվելու տրամպլին։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պաշտոնաթողությունից հետո անմիջապես լքել Հայաստանը, քանի՞ նախարար ու անգամ՝ նախագահ։
Չէ՞ որ սա խոպան չի, սա մեր պետությունն է, որը զարմանալիորեն անտեր տարածքի ընկալում ստացավ։

2018-ի իրադարձությունների ժամանակ ասել եմ, որ շատ վտանգավոր է 10 հազար դրամով քվեարկողների հեղափոխությունը։ 10հազար դրամով քվեարկելն ու Նիկոլին աստվածացնելը մտքի բացակայության տարբեր դրսևորումներն են։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ ավելի լավ հասարակություն և ավելի լավ քաղաքացի ունենալու համար։ Ոչինչ։ Մեր անմտությունը հանգեցրեց նրան, որ սխալ հասկացվեց, թե ինչի մասին է մեր պետությունն ընդհանրապես։

Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը, մեզ համար միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել։

Նիկոլից ազատվելու պրոցեսը և հետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր։ Հայաստանի հետպատերազմյան վերականգնումն ընդհանրապես պահանջում է լուրջ ինտելեկտ, լուրջ աշխարհայացք, ժամանակի և հնարավորությունների ճիշտ ընկալում, աշխարհի հետ խոսելու ճիշտ լեզու։ Եվ, իհարկե, ազնվություն։
Այսօրվա վիճակը, երբ պետական մտածողությամբ փոքր շերտն ապրում է իր կյանքով (հուսահատության շեմին), փող ունեցողները՝ իրենց կյանքով, և լայն զանգվածները՝ իրենց, շատ դժվար է լինելու ապագան։ Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է։ Մնում է հասկանալ՝ իսկ արդյոք լիդերության հայտ ներկայացնողները սա հասկանո՞ւմ են։ Արդյոք, գոնե այսքանից հետո, մեր երկրում ամենաթանկը մի՞տքը կլինի, թե՞  կլինի ինչպես սովորաբար»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930