Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր | Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան | Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան | Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափի դպրոցում | Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը

Լրահոս

Ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը. Արցախի թեմ

Աստվածամոր Ավետման տոնի առթիվ ՀԱՍԵ Արցախի թեմը շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր,

Մայր Եկեղեցին այսօր տոնում է մարդկության պատմության մեծագույն կնոջ՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ Այն նաև մեզանում ընդունված է որպես մայրության տոն։

Հայոց աշխարհում պատմության բոլոր ժամանակահատվածներում անգնահատելի է եղել մայրերի սրբազան առաքելությունը։ Մայրերին ցուցաբերված պատիվը և խոնարհումը մեզանում բարձրացված է սրբության աստիճանի։

Հատկապես անչափելի է ձեր անձնվիրության ու հերոսության սխրանքը՝ հայրենիքի համար զինվորյալ զավակներ ծնելու և սնելու գործում։

Սուրբ Մարիամը, ով մայրության կատարելատիպն է, սեփական աչքերով տեսավ իր Որդու խաչելությունը, և դեռ դժվար է ասել, թե ո՞ւմ ցավն էր առավել ուժգին. Քրիստոսի ֆիզիկական ցավը, թե՞ այդ ցավին ականատես մոր հոգեկան տառապանքը։

Ձեզանից շատերը, անցնող երեսուն տարիների ընթացքում Արցախյան պատերազմների հետևանքով կրել եք որդեկորստյան դառնությունը։ Ոմանք հարազատներ, եղբայր, հայր, ամուսին են կորցրել Արցախյան առաջին պատերազմին, և ապա՝ իրենց զավակի մահն են սգացել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Թեև անբաղդատելի է մարդկային ցավը և անչափելի՝ հույզը, սակայն ձեր հավաքական զոհաբերությունը համեմատելի է Աստվածածնի զոհաբերության հետ։ Եթե Աստվածորդին իր զոհաբերությամբ քավեց հանուր մարդկության մեղքը, ապա մեր հայորդիներն իրենց կյանքը դրեցին հայրենյաց փրկության զոհասեղանին։

Սակայն, ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը։ Որովհետև, մեր Տիրոջ Հարությամբ վերականգնվեց կյանքի հույսը, և մահն այլևս վերջնակետը չէ մարդկային կյանքի, այլ՝ ճանապարհ դեպի նոր կյանք։ Աստվածածնի մեծագույն սերը առ մեղավոր մարդկություն օրինակ է մեզ բոլորիս՝ սիրելու և սեր գտնելու այն մարդկանց մեջ, որոնց համար մեր զավակները իրենց կյանքն են տվել։

Ավետման տոնը հույսի և աննկուն հավատքի տոն է։ Հրեշտակի ավետիսը՝ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. 1։28), մեզ բոլորիս է վերաբերում։ Որովհետև մենք այլևս մահվանը և անդառնալի կորստյանը չենք պատկանում, այլ պատկանում ենք Լույսի Արարչին, որ Իր Հարությամբ լուսավորել ու հավերժացրել է մեր ողջ գոյությունը։

Եվ արդ, սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր, թող Աստվածածնի Ավետման հուսատու այս տոնը ձեզ վերքերի ամոքում և առ Կյանք հավատի հաղթանակ բերի։

Սիրով շնորհավորում ենք ամենքիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Եվ ուրախացե՛ք, որովհետև Տերը Ձեզ հետ է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930