Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

ՆԱՏՕ-ն ծրագրում է մեծացնել իր ներգրավվածությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԱՄՆ-ն ընդլայնում է անվտանգության հարցերով իր ներգրավվածությունն Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ակնկալում է, որ ռազմական դաշինքը նույնպես կմեծացնի իր ներգրավվածությունը՝ սատարելով Վաշինգտոնին «հավաքական ուժի ցուցադրման» գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Japan Times պարբերականը թեմայի շուրջ զրուցել է Ռյուտեի հետ՝ Ճապոնիա նրա այցի նախաշեմին։

Ռյուտեն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն «ավելի շատ ներգրավված լինի» տարածաշրջանում։

«Երբ հարցը վերաբերում է այն բանին, որ ՆԱՏՕ-ն որպես դաշինք ավելի ներգրավվի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այս հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն կա», — ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պարզաբանել է, որ խոսքը չի վերաբերում դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի գործողության ընդլայնմանն ասիական դաշնակիցների վրա։

ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը նախատեսում է, որ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իրականացնել պատասխան գործողություններ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031