Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը | Պարզվել է Երևանում մшհացած վիճակում հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղայի և 2 վիրավոր անչափահասների ինքնությունը | Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխդ պատո՛վ ես տվել. Սպառնու՞մ ես ինձ. լարված իրավիճակ Աժ-ում | Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաև վճռական լինել՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները. Օսկանյան | Նուբարաշեն ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպшն եղել | ԱՄՆ փոխնախագահն ընտանիքի հետ 4-օրյա այցով ժամանել է Հնդկաստան | Լեդ լուսատուների տեղադրումն ազդում է թռչունների միգրացիայի վրա. Ավինյան | Աննա Հակոբյանը որդու և դստեր հետ ներկա է եղել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին (լուսանկարներ) | Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, կամ ճշգրիտ չեն արտահայտում․ Փաշինյան | Կմաչատկայում ժայթքել է Եվրասիայում ամենաբարձր ակտիվ հրшբուխը | Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում | Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը․ Աբրահամյան | Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից | Երկրաշարժ է տեղի ունեցել

Լրահոս

Բացահայտվել է առանձնակի դшժանությամբ կшտարված սպшնությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։

54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարանի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ:

Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։

ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Հայկ Հակոբյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցանքը կատարելու կասկածանքով իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին չորս անձինք։ Նախ պարզել են, որ նրանցից Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Այս առթիվ նրանց միջև ձևավորվել է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացել են, որ Մարատ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:

Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրանց ծանոթ Երևանի բնակիչ, 28-ամյա Հարութ Կ․-ին։ Վերջինս, այսպես ասած՝ հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն և տվյալը փոխանցել Վահրամ Ա․-ին և Արամ Օ․-ին։

Երևանի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու իրենց մտադրության մասին հայտնել են Հարութ Կ․-ին, այնուհետև վերջինիս խնդրել են հետևել և պարզել Մարատ Սուվորովի բնակության հասցեն, ինչն էլ Հարութ Կ․-ն արել է։ Ուշագրավ է, որ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Երևանի Համո Սահյան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել՝ պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով:
Իրենց հանցավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ա․-ն այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։

Նախնական տվյալներով՝ 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին գնացել են Երևանի Համո Սահյան փողոց։ Արամ Օ․-ն և Վահրամ Ա․-ն ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տաբրեր մասերին, այդ թվում՝ կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում՝ սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորն ու Արամ Օ․-ին։

Օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանի քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել նաև, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օ․-ն և նրա բնակարանի տեղը պարզած Հարութ Կ․-ն դեպքի հաջորդ օրը մեկնել են Տավուշի մարզ՝ երկրի սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել դա անելլ, քանի որ ձերբակալվել ու տեղափոխվել են ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:

Արամ Օ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան և մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։
Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։
Չորսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև