Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:

Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի  «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։

Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև