Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը․

«ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերը և բազմաթիվ ինքնավնասումները խոսում են լուրջ խնդրի մասին։ Այս տարի արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են,  և  իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում։

ՔԿՀ-ներում խնդիրների լուծման իրենց բանալին ունեն՝ հարցերը լուծվում են քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի (սպեցնազի) ծառայողների միջոցով։ Ապրիլի 3-ին, ըստ իրավապաշտպանների ներկայացրած տեղեկությունների, սպեցնազի ծառայողներն ավերել են ցմահ ազատազրկման դատապարտվածների խցերը, թափել ամեն ինչ՝ սնունդը, հագուստները և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են մահակներով ծեծել։

Դատապարտվածների մարմնական վնասվածքների, կապտուկների և քերծվածքների վերաբերյալ արձանագրում են արել նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները։

Բռնությունների պատճառը, որ ներկայացվել է դատապարտյալների կողմից, շատ հեռու է առողջ բանականությունից։ Ըստ դատապարտյալների առիթը եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը: Հատուկ նշանակության բաժնի ծառայողները մահակներով հարվածելու ժամանակ պահանջել են փոխարենը երգել «Господа офицеры» երգը։ Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»։

Իշխանության վերջին հանգրվանը՝ դուբինկան

Քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած այս բեսպրեդելին անմիջապես հաջորդեց հատուկ նշանակության բաժնի ծառայողների գործողությունների արդարացումը ՔԿԾ-ի կողմից։ Իսկ սա նշանակում է, որ սա նրանց համար օրինաչափ և նորմալ երևույթ է։

Իրականում սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդուն։ Սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ վերաբերմունքային խնդիր է։ Եվ հենց դա է պատճառը, որ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց բարձրացրած խնդիրները չեն լուծվում, կամ ավելի ճիշտ լուծվում են մահակներով, ծեծ ու ջարդով։

Այս իշխանության ձեռագիրն է. գործի տապալում, որևէ հարց լուծելու անունակություն, և ինչպես հայտնի ասույթում է՝ վերջին հանգրվանը սպեցնազն է կամ տարբեր բերետավորները։ Այսպես է ամեն ոլորտում, բայց փակ համակարգերում սա շատ ավելի այլանդակ ու վտանգավոր բովանդակություն է ստանում։

Եթե այս և մյուս դեպքերը պատշաճ արձագանքի չարժանանան, կնշանակի, որ այսուհետ ոչ հրաման տվողը, ոչ կատարողը, ոչ էլ բռնության ենթարկողը որևէ կաշկանդվածություն չեն ունենա հարցերը կարգավորել մահակների օգնությամբ։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու այս հեռանկարի անթույլատրելիությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031