Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք» կուսակցություն

«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:

««Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։

Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։

Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։

Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Հանրայինի եթերում ««Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը հայտարարել էր, որ իրենք ապահովելու են ընդդիամդիր քաղաքապետի ընտրվելը, այսինքն չեն տանելու գործընթացը նոր ընտրությունների: Միևնույն ժամանակ նշել էր. «Եթե իշխանությունը խոհեմ քայլ անի, կընդունի պարտությունը և չի առաջադրի քաղաքապետի թեկնածու, ինչի դեպքում հնարավոր կլինի նաև առաջադրել Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը և այդկերպ ամբողջ ավագանին կընտրի քաղաքապետ: Իմ առաջարկն արդար և օբյեկտիվ է»: Նշենք, որ «Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Նրանք ունեն 6 մանդատ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև