Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Դրամատիկ անկում. Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում. BBC

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները հիմա այդքան էլ օգուտ չեն տալիս, քանի որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում: Այս մասին իր անդրադարձում գրել է BBC-ն՝ հիշեցնելով, որ Վարդանյանի ու մյուս 15 հայ առաջնորդների հարցը ներառված չէ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստում:

BBC-ն նշում է, որ 56-ամյա գործարարի դեմ ներկայացվել է 42 «մեղադրանք»՝ ահաբեկչությունից մինչև ռազմական հանցագործություններ:

«Դատարանում արված լուսանկարում երևում է, որ նրա ճակատին կապտուկներ կան, հնչել են խոշտանգումների մասին մեղադրանքներ, որոնք հերքվել են Ադրբեջանի կողմից: Բաքուն պնդում է, որ կալանքի ընթացքում Վարդանյանի իրավունքները հարգվում են: Սա դրամատիկ անկում է մի մարդու համար, ով իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում և ժամանակին շփվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջորջ և Ամալ Քլունիները», — ասվում է անդրադարձում:

BBC-ն հիշեցրել է, որ Վարդանյանը երեքշաբթի վերադարձել է Բաքվի ռազմական դատարան՝ մասնակցելու հերթական նիստին:

«Սակայն համախոհները վախենում են, որ նրա գործը կմնա Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված պատմական խաղաղության համաձայնագրի ստվերում: Մանրամասները դեռ պետք է հրապարակվեն, սակայն պաշտոնյաներն ասում են, որ տեքստի նախագիծը չի ներառում դատավարության մեջ գտնվող բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի` իրենց տները վերադառնալու իրավունքը: Բանտարկյալների մասին չհիշատակելը երկրի ներսում և արտերկրում հարուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ քննադատություն», — եզրափակել է աղբյուրը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև