Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հանրայինի կողմից Բաքվում պահվող հայերի դատավարությանը չանդրադառնալը մտահոգիչ է, բայց մենք որևէ լծակ չունենք միջամտելու. ՀՌՀ նախագահ

Ես գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության կողմից Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող այլ հայերի դատավարություններին չանդրադառնալուն, չլուսաբանելուն:

«Գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը, բայց ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, և մենք իրենց բովանդակային վեճերի կամ բովանդակության մեջ խառնվելու իրավունք չունենք։ Մենք, ընդհանրապես, խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք»,- ասաց նա:

Ըստ ՀՌՀ նախագահի՝ իրենց իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ:

«Օրենսդրությամբ մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ: Մենք որևէ լծակ չունենք: Դա օրենսդրական խախտում չի, իհարկե, շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի, մտահոգությունը կիսում եմ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031