Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներերից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Նամակը, որի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը, ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների խորապատկերին, երբ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նամակը վճռական ներգրավածության կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և հաղթահարելու Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները:

Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսում երկկուսակցական շարունակական ջանքերը՝ ընդդիմանալու Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումներ թելադրելու քաղաքականությանը, որն ակնհայտորեն կեղծ խաղաղության է առաջնորդում։ Մեր կոնգրեսական դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների հետ կողք-կողքի, մենք պնդում ենք՝ կայուն և արդար խաղաղության ուղղությամբ ցանկացած երկխոսություն պետք է ապահովի հայերի վերադարձն Արցախ, իսկ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքներից, պետք է պահպանվի միջազգային վերահսկողություն Հայաստանի սահմանների վրա, ապահովվի հայ ռազմագերիների ազատումը, պաշտպանվի Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը, պետք է զսպվեն Ադրբեջանի ջանքերը՝ փոփոխություններ պարտադրելու Հայաստանի Սահմանադրությունում և պետք է պաշտպանվի Սյունիքը՝ որպես Հայաստանի ինքնիշխան մաս»:

Նամակում Կոնգրեսի անդամները շեշտել են ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը: Կոնգրեսականները, մասնավորապես, նկատել են․ «Մենք նաև ամբողջապես համաձայն ենք պետքարտուղար Ռուբիոյի հետ, որ Հարավային Կովկասում «․․․այժմ ժամանակն է պարտավորվել խաղաղության համար» և ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլցի կոչին՝ «ավարտել այս խաղաղության պայմանագիրը, ազատել բանտարկյալներին և աշխատել միասին՝ տարածաշրջանը ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության կարևոր խնդիր է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին: Արդյունքում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն ունի ձգտելու ամրապնդել վստահությունն ու անվտանգությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031