«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

67 հազար դրամ արժողությամբ ճարմանդ, 1 մլն դրամ արժողությամբ շարֆեր. ինչ գնումներ են կատարել և ինչ նվերներ են ստացել իշխանությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է ՀՀ 2 քաղաքական դեմքերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ տարբեր պատվիրակությունների ընդունելությունների և այցելությունների ընթացքում ստացած նվերներին եւ դրանց գներին։ Հիմա էլ արձանագրում ենք, որ Ազգային ժողովի պատվիրակությունների համար ձեռք բերած նվերները ոչնչով չեն զիջում ստացած նվերներին. թերեւս՝ միայն արժեքով։

Վերջերս գրել էինք, որ Ալեն Սիմոնյանին նվիրել են 925 հարգի արծաթյա ճարմանդ (տղամարդու), որը զարդարված է եղել չեխական գրանատ քարերով։ Ճարմանդն արժեցել է 67 հազար 280 դրամ. Սիմոնյանը գումարը փոխանցել է պետությանը։

Իսկ Ազգային ժողովը պատվիրակությունների համար ձեռք է բերել շարֆեր, փողկապներ եւ թվիլիներ։

Շարֆերի արժեքներն են 14 հազար 900 դրամ, 69 հազար 900 դրամ, 45 հազար 900 դրամ եւ 59 հազար 900 դրամ։ Ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 48 շարֆ 1 մլն 25 հազար դրամով։

Փողկապն արժեցել է 59 հազար 900 դրամ. գնվել է 3 փողկապ, որոնց համար վճարվել է 179 հազար 700 դրամ։

Թվիլիներն արժեցել են 15 հազար 900 դրամ. գնվել է 4 հատ և վճարվել է 63 հազար 600 դրամ։

Գնման այս պայմանագիրն արժեցել է 1 մլն 268 հազար 500 դրամ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև