Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

Պարտվողներին չեն դատում. «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արամ Հովհաննիսյան

«Հաղթողներին չեն դատում» արտահայտությունը Հայաստանում վերաձևվել է «Պարտվողներին չեն դատում»-ի։ Սա պետության կենսափիլիսոփայության ամենաառանցքային փոփոխությունն է, որ տեղի է ունեցել 2018-ից։ Հայաստանում պարտության ֆետիշ է առաջացել։ Մենք ու պարտությունը նույնականացվել ենք։
Եվ երկրում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն այս հոգեվիճակի փոփոխությունից։ Ցանկացած ոլորտում հաղթանակը էքզիստենցիալ անհրաժեշտություն է։ Հայաստանը պետք է դուրս գա պարտվողականության ճահիճից։

Պարտության միջավայր՝ ամենուր

Ֆուտբոլի ազգային հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Վրաստանից։ Սա նվաստացուցիչ էր, բայց հանրության մեջ շոկ չառաջացրեց։
Հավաքականի ելույթը և մեր հասարակության հավաքական վարքագիծը բավականին նման են. չկա պայքար, չկա պայքարի ձգտում, չկա դիմադրելու կամք, ասես հաղթելու բնազդը ատրոֆիայի է ենթարկվել։ Պարտվելը՝ նորաձև է։
Խորհրդանշական էր, որ Երևանում և Թբիլիսիում կայացած հանդիպումներին ներկա էր Հայաստանի գրեթե ամբողջ ռազմական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Երեւանում կրած պարտությունից հետո Փաշինյանն անձամբ մտավ Վրաստանի հավաքականի հանդերձարան ու հերթով շնորհավորեց Վրաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Հազվադեպ է պատահում, որ մի երկրի վարչապետ, որի թիմը նոր է պարտվել, չսահմանափակվի իր պաշտոնակցին շնորհավորելով, փոխարենը՝ մտնի հակառակորդ թիմի հանդերձարան և սկսի խանդավառությամբ շնորհավորել հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին, որոնք ջախջախիչ հաղթանակ են տարել իր նկատմամբ: Նույնիսկ սպորտային ասպարեզում Փաշինյանն այդ վարքագիծն է դրսեւորում՝ ցույց տալով, որ ամեն դեպքում հաղթանակը չէ վերջնական նպատակը։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ թվում է՝ մշտական պարտություններն անխուսափելի են Հայաստանի համար, և ոչ միայն ֆուտբոլում, այլ՝ ամենուր։ Ըստ էության, սա ուղղակիորեն կապ ունի 44-օրյա պատերազմում կրած պարտության և դրան հաջորդած հասարակական-քաղաքական մթնոլորտի հետ։
44-օրյա պատերազմում պարտություն, Ջերմուկում և Սյունիքում՝ տարածքային կորուստներ, 2023-ին՝ Արցախի վերջնական հայաթափում և կորուստ, արտաքին քաղաքական արկածախնդրություններ և դրանց տապալում, տնտեսական աճի դադար և տնտեսական լճացման մեկնարկ, և այժմ՝ ոչ ֆուտբոլային հաշվով խայտառակ պարտություն հարևան Վրաստանից։

Տապալումներն ունեն պատասխանատուներ և հեղինակներ

Ինչո՞ւ Փաշինյանը չի հեռացնում Արմեն Մելիքբեկյանին։ Արմեն Մելիքբեկյանը epress.am-ի հիմնադիրն էր, որը, թերեւս, ամենաթուրքամետ քաղաքական ռեսուրսներից մեկն էր Հայաստանում։
Նա իր լրագրողական գործունեության ընթացքում հանդես է եկել Արցախի մերժման և Ադրբեջանի պահանջների կատարման օգտին, իսկ նրա գործունեության «գագաթնակետը» Արցախի ղեկավարությանը և իրավական համակարգի ներկայացուցիչներին ուղղված քննադատությունն էր՝ Արցախ ներխուժած դիվերսանտներին դատելու համար, որոնք սպանել էին արցախցի անչափահաս տղային։
Մելիքբեկյանի epress.am-ը դատավարությունն անարդար համարեց և բացահայտորեն Արցախը հայտարարեց անօրինական քաղաքական սուբյեկտ։
Տարօրինա՞կ է, որ իշխանությունն ատամներով պահում է Մելիքբեկյանին այս պաշտոնում։ Հիմա, երբ Փաշինյանի «զիջել, զիջել մինչև վերջ» քաղաքականությունը գնալով անընդունելի է դառնում հանրության մեծամասնության համար, իսկ Փաշինյանն ինքը վերածվում է մի քաղաքական գործչի, որի հետ համագործակցելը կամ որի «ձեռքը սեղմելը» մերժելի երևույթ է դառնում, նրան օդ ու ջրի պես պետք են Մելքիբեկյանի պես հավատարիմ «գաղափարական եղբայրներ»։

2021-ը՝ պարտվողների ինդուլգենցիա

Հայաստանում ստեղծվել է պարտվողներին չպատժելու նախադեպ։ Եթե Փաշինյանը կարող է պարտվել պատերազմում, հանձնել Արցախը և վերընտրվել, ապա ինչո՞ւ Մելիքբեկյանը չի կարող նույնն անել։ Եվ այսպես են մտածում բոլոր պաշտոնյաները։ Սա իհարկե բերել է ու դեռ կբերի երկրում խոշոր փլուզումների։

Մեկ այլ վտանգ

Կա մեծ ռիսկ, որ հականիկոլական դաշտը, քաղաքական ընդդիմախոսությունը՝ որպես սոցիումի մի մաս, նույնպես կարող է հայտնվել այս թակարդում։ Նրանք էլ կարող են պրոցեսներում իրենց պարտությունը համարել նորմալ, դա համարել ընթացիկ արդյունք։ Սա արագ կբերի Հայաստանի լիակատար պարտության։

Հետևաբար՝ հակաիշխանական հանրային պրոցեսները պետք է լինեն ոչ թե քաղաքական պայքար, որտեղ կարելի է «նաև պարտվել», այլ՝ պարտությանը հաղթելու առաջնորդություն։

Արամ Հովհաննիսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031