Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայաստանի ձեռքբերած նոր գերհամակարգիչը կտեղադրվի ԵՊՀ-ում. Ժաննա Անդրեասյան

Երևանի պետական համալսարանում կտեղադրվի Հայաստանի ձեռքբերած նոր գերհամակարգիչը։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ գերհամակարգչային կենտրոնն արդեն կգործի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորել են և NVIDIA ընկերությունից ձեռք են բերել նոր սուպերհամակարգիչ: «Ես գիտեմ, որ սուպերհամակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է և պետք է տեղադրվեր: Տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան»,–ասաց Փաշինյանը՝ հարցնելով, թե ո՞ւր են հասել տեղադրման ու հասանելի դարձնելու աշխատանքների մասով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2024-ի դեկտեմբերի 26-ից արդեն սուպերհամակարգիչը Հայաստանում է:

«Հիմա իրականացվում են  տեղադրման աշխատանքները: Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են: Տեղակայման վայրը Երևանի պետական համալսարանն է: Ձեռքբերված գերհամակարգիչն արդեն իսկ Ինժեներեկան քաղաքում տեղադրված գերհամակարգչի կրկնություննը չէ, մենք ունենք սկզբունքորեն այլ գործառութային հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Եվ այդ հաշվարկներն անհրաժեշտ են տարբեր ուղղություններով․ կարող են լինել բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, նաև կարող է օգտագործվել առողջապահական, կենսաբժշկական հետազոտությունների համար և այլն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հաշի առնելով, որ այն տեղակայվելու է ԵՊՀ-ում, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ստեղծվելու: «Այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս»,–նշեց Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց՝ պլանավորել են, որ տեղադրման աշխատանքները պետք է մեկնարկեն մայիսից և կարճ ժամկետում ավարտեն: Անդրեասյանը կարծում է, որ կենտրոնը տարեվերջին կկարողանա գործել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031