Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան | Ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով

Լրահոս

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից:

Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը:

«Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու:

Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման  ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը:

«Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի  ներդրումային գրավչությունը:  Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները:  Միջազգային փորձը փաստում է, որ  ֆիլմարտադրությունը խթանելու կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում: Կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը նպաստում են նաև տնտեսական աճին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման մեխանիզմ գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում և այլ երկրներում:

Նրա խոսքով՝ կարգով սահմանված հնարավորությունը պետք է արդյունավետ իրացնել՝  հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով արդեն իսկ ներդրումների մասնակի վերադարձի քաղաքականությունը ձևակերպված էր:

«Կինոյի ազգային հիմնադրամն ակտիվորեն մասնակցում է պետության աջակցությամբ իրականացվող բոլոր փառատոներին՝ դրանք օգտագործելով նաև իբրև իրազեկման բարձրացման հարթակներ»,- մեկնաբանել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ  կարգավորումը ոլորտի համար սպասված է, քանի որ որոշ նախագծերի վերաբերյալ արդեն հուշագրեր են կնքվել:

Նախարարը նաև հավելել է, որ ֆիլմարտադրության ներդրումների վերադարձի նպատակով 2025 թ. բյուջեում արդեն իսկ միջոցներ նախատեսվել են, հետևաբար եթե ներկայացվեն համապատասխան ծրագրեր, ապա դրանք կարող են ստանալ փոխհատուցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարգի ընդունմամբ կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալողներին նոր նախաձեռնություններ սկսելու լավ հնարավորություն է տրվում:

«Շատ կարևոր է, որ այս հնարավորության մասին տեղեկությունը կարողանանք պատշաճորեն հասցնել պոտենցիալ շահառուին: Պետք է քաջալերենք նաև, որ ոլորտի մասնավոր կառույցները, ունենալով կարգով սահմանված հնարավորությունը, միջազգային գործընկերներ փնտրեն»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով գործընթացի թափանցիկությունը թե՛ Կառավարության, թե՛ ներդրողների համար:

Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կխթանի Հայաստանում կինոարդյունաբերության զարգացումը՝ նպաստելով օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Նոր կարգավորումը կարող է նաև նախադրյալ հանդիսանալ ֆիլմարտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի միջազգային մրցունակության բարձրացման համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև