ԱՄՆ փոխնախագահն ընտանիքի հետ 4-օրյա այցով ժամանել է Հնդկաստան | Լեդ լուսատուների տեղադրումն ազդում է թռչունների միգրացիայի վրա. Ավինյան | Աննա Հակոբյանը որդու և դստեր հետ ներկա է եղել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին (լուսանկարներ) | Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, կամ ճշգրիտ չեն արտահայտում․ Փաշինյան | Կմաչատկայում ժայթքել է Եվրասիայում ամենաբարձր ակտիվ հրшբուխը | Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում | Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը․ Աբրահամյան | Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա | Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին | Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Զատիկը Մխիթարի սիրելի տոնն էր. Աստղ Գալեյան | Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որ անկրթության աղաղակող շքահանդեսում գիտելիք են վաճառում. Արշակ Սրբազան | Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Լրահոս

ՀՀ զինվшծ ուժերում կապահովվի կանանց ներգրավվածության աճը

ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների նոր համակարգի ներդրման, այդ նպատակով սերժանտական և հրահանգիչների դասընթացների անցկացման ուղղությամբ՝ համապատասխան սերժանտական և հրահանգիչների պաշտոնները համալրելու նպատակով: Միաժամանակ, համալրվածության ցածր մակարդակում են գտնվում կանանց և ինժեներական տեխնիկա շահագործող ստորաբաժանումները, ինչն ազդում է դրանց բնականոն գործունեության ապահովման վրա:

Որոշմամբ հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը, հավելումներ են սահմանվում ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողների, օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև