Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին | Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Զատիկը Մխիթարի սիրելի տոնն էր. Աստղ Գալեյան | Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որ անկրթության աղաղակող շքահանդեսում գիտելիք են վաճառում. Արշակ Սրբազան | Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում | Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան | Տեր, ես Քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է Սաղմոսով | ՈՒՂԻՂ. Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվում է Հարության տոնը | Առաջարկվում է փոխել զինվորական ծառայության սահմանային տարիքը | Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր | Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ | Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում էր | Երուսաղեմում վառվել է Սրբազան կրակը | Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Լրահոս

Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով․ ահազանգ

Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։

Այս մասին տեղեկացնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը․

«Ահազանգ!!!

Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։

Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։

Մեր բողոքն ու ու մտահոգությունն ենք հայտնում հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են»։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև