«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

1992-ի ապրիլի 10-ին Մարաղայի հայ բնակիչները ենթարկվել են ամբողջական էթնիկ զտման. ԱԳՆ

1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչները ենթարկվել են ամբողջական էթնիկ զտման. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, մինչդեռ 5,000 բնակիչ բռնի տեղահանվել է, պատանդառվել է 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչև հիմա անհայտ է. այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում:

«Այս վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի և Amnesty International-ի  զեկույցներում: Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծին՝ էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը և բռնի տեղահանումը, ավելի վաղ 1988-1990 թվականներին ականատես էին եղել՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի ջարդերի ժամանակ։ Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից և նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև