«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ ենք նկատել, հետևություններ կարվեն. Վահագն Հովակիմյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ի արտահերթ նիստում հաստատեց ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։

Օրվա ընտրությունը պատահական չէ․ անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը  սահմանվել է  1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհավորեց նիստին ներկա ԿԸՀ աշխատակազմին՝ հանձնաժողովի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Իր ելույթում նա  կարևորեց   ընտրական համակարգի ստեղծման, կայացման ու զարգացման անցած ճանապարհը, ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ միտված բարեփոխումները։

Նիստին հրավիրվել էին նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) ներկայացուցիչները։ ԿԸՀ զարգացման ռազմավարական պլանը նրանց հետ համագործակցությամբ է մշակվել։ ԿԸՀ նախագահը շնորհակալություն հայտնեց գրասենյակի ներկայացուցիչներին ընդգծելով, որ առանց գործընկերների աջակցության նախագիծը հնարավոր չէր լինի պատրաստել։

Վահագն Հովակիմյանը նիստում անդրադարձ կատարեց  նաև մարտի 30-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններին հիշեցնելով, որ թե՛ Գյումրի, թե՛ Փարաքար համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դատական կարգով։

«Այո՛, ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, և հետևություններ կարվեն, որոշ դեպքերում այդ թերությունները կունենան նաև իրավական հետևանքներ, բայց փաստը այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ  աշխատանքի մասին»,-ասաց ԿԸՀ նախագահը։

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս շնորհավորեց հանձնաժողովին՝ զարգացման ռազմավարական պլանի ընդունման առթիվ՝ ընդգծելով, որ սրանով ոչ միայն հանձնաժողովի տեսլականն է հաստատվում, այլև՝ զարգացման ուղղությունները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև