Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Մամուլում շրջանառվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են․ Արմեն Սարգսյանի գրասենյակը՝ Զարիֆի միջոցով Ալիևին «ուղերձ» փոխանցելու մասին

Մամուլում շրջանառվող՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը: Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը՝ մեկնաբանելով  «Ազգ» օրաթերթի հրապարակումն առ այն, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց Երևան այցի շրջանակում հանդիպել է նախագահի հետ, այնուհետև նրանից «պատգամ» փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝  2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին  նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ  քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում  ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում,  իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում  44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երևան և Բաքու: Երևանում  ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել   նաեւ ՀՀ  նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի,   ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում  Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել  հետևյալ ձեւակերպմամբ իր պատգամը.«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին,  ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.)  նվաստացրինք ու  ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:

Զարիֆը նաև  հավելում է.«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը  պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու  ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև