Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին: Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ:

Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին: Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար: Այսինքն, ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում: Ավելին, ՔՊ շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումը, իրավապահ համակարգի ներգրավումը և այլն: Հավանականությունը, որ ժողովուրդն այլևս չի տրվի այդ մանիպուլ յացիաներին ու կքշի գործող իշխանություններին, չափազանց մեծ է: Դրա համար պարզապես հարկ կլինի, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները, իսկ նրանք գերակշիռ մեծամասնություն են կազմում, ակտիվ մասնակցեն ընտրություններին, որպեսզի իշխանությունները չկարողանան մոբիլիզացնել նշյալ ռեսուրսները: Իսկ դրան կարող է նպաստել իրապես ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանզի ակնհայտ է, որ, մի քանի սատելիտ ուժերից բացի, մնացյալը հաստատաբար հանդես են գալու «հականիկոլական» դիրքերից:

Մյուս կողմից՝ ՔՊ-ում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա. Արևմուտքն արդեն նախկին ոգևորվածությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները:

Ըստ այդմ, շատ քպականներ մտորումների մեջ են՝ 2026 թվականին ընտրությունների գնա՞լ ՔՊ-ի հետ, թե՞ «ճիշտ ժամանակին» հեռու մնալ «շառ ու փորձանքից»»…

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031