Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում․ նույն ոգևորված «էլիտան», նույն «խաբված» հոգևորականը, նույն ֆեյսբուքչիստները, ովքեր իրականում հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում․ քաղաքագետ

Վերջին օրերին մտքով շատ եմ վերադառնում 2015 թվական։ Ավելի ճիշտ՝ 2015-ի ապրիլ։ Ապրիլի 23։ Մտածում եմ՝ ամեն ինչ այդ օրը սկսվեց։ Հանրապետության Հրապարակում 2015-ի ապրիլի 23-ին «հոգիներ էին արթնացնում»։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Երևանի սրտում զանգվածային փսիխոզ էր։ Այդ օրն առաջին անգամ ես տեսա մեր ժողովրդի այն շերտը, որի գոյության մասին չէի էլ կասկածում։ Հեյ ջան ղափամա, համով-հոտով ղափամա… Մինչ այս պահը հնչում է ականջներիս մեջ։ …Աման Թելո, Թելո ջան, Թելո… Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ես չգիտեմ՝ ինչպես դա հնարավոր դարձավ 2015-ի ապրիլի 23-ին։ Ես չգիտեմ՝ ինչպես եղավ 2018-ի ապրիլի 23-ը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի այս ապրիլի 23-ին։ Ես միայն գիտեմ, որ 2015-ի ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում իմ իմացած հայ ժողովուրդը չէր։ Ոչ էլ 2018-ի ապրիլի 23-ին։

Իսկ ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում։ Վերջին օրերի լրահոսն եմ նայում՝ հուսադրող ոչինչ չեմ տեսնում։ Նիկոլիզմի նույն շքերթն է։ Միայն «դմփ-դմփ-հու»-ն է պակասում։ Թե չէ մնացածը նույնն է… Նույն փսիխոզը, նույն ոգևորված «էլիտան», նույն «խաբված» հոգևորականը, նույն ֆեյսբուքչիստները, նույն դավերը, նույն ավերը… Ու նորից մեծամասնությունը Սերժ է մերժում։ Ավելի ճիշտ՝ իրենք են մտածում, թե Սերժ են մերժում։ Իրականում՝ մեր երկիրն են մերժում, Արցախն են մերժում և ընդհանրապես՝ հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031