Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ | 2026-ի փոփոխությունները և հարաբերությունների գաղտնիքները՝ ըստ նումերոլոգիայի | Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել. Ալեն Սիմոնյան | Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Լրահոս

Ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը հայտնաբերվել է Գյումրիում

Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը և բաժնի պետ տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստացել, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերվել է  նշված ավտոմեքենան և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև