ԱԺ միջադեպի առթիվ խուլիգանության հոդվածով վարույթ կհարուցվի՞․ Քննչական կոմիտեի նախագահի պատասխանը | Ընկերոջը մարմնական վնшսվածք պատճառած պատանին ձերբшկալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին | «Հիմա հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ մի բան միշտ ինձ դուր չի գալիս». Իրինա Այվազյան | Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 41 միլոն դրամի վնաս (տեսանյութ) | Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել | Չինաստանը նախատեսում է ավելի ակտիվ ինտեգրել Հայաստանը «Գոտի և ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնությանը | Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին | Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մшրմինը | Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վաղը միջոցառում կկազմակերպի Ազատության հրապարակում | Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան | Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում | Փոփոխություն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում | Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում. ավագանու արտահերթ ընտրություններն առավել, քան երբևէ արդիական են. Մանուկ Սուքիասյան | Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. Կրեմլ | Հայաստանում այս պահին երկու մարդ է դեմ իմպիչմենտով իշխանափոխությանը. Նարեկ Մալյան

Լրահոս

Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի տասը ներկայացուցիչ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանը կունենա տասը ներկայացուցիչ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր չորրորդ չեմպիոնության համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի վրացի Ռամազ Զոիձեն։

Եվրոպայի եռակի, աշխարհի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանն էլ չեմպիոնական գոտեմարտում կմրցի թուրք ըմբիշ Քերեմ Քամալի հետ։

Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար կպայքարի վրացի Վախթանգ Լոլուայի հետ։

Ավելի ուշ մրցագորգ դուրս կգան՝

60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը

72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև