Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ամերիկյան 36 Կոնգրեսական Մարկո Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Բաքվում պшհվող հայերին ազատ արձшկելու պահանջով

Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Այս նախաձեռնության առթիվ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզոր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պետք է կանգնի արդարության և պատասխանատվության կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը և անհապաղ պահանջում են «Մագնիցկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են պատերազմական հանցագործությունների և հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մեջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, ադրբեջանական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից և, իհարկե, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրավունքը՝ արժանապատվորեն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։

Նամակում պետդեպարտամենտին կոչ է արվում «անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտի»՝ մարդու իրավունքների հաշվետվողականության օրենքի համաձայն, Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի հանդեպ պատերազմական հանցագործությունների և կոպիտ իրավախախտումների համար Լեռնային Ղարաբաղում»։

Նամակը ստորագրողներն ընդգծում են, որ «մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով պահում է առնվազն 23 հայտնի հայ ռազմագերիներ, որոնք գերվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ և դրանից հետո», նախազգուշացնելով, որ «այս քաղաքական պատանդները ենթարկվում են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի»։

Նրանք ընդգծում են նաև ադրբեջանական անպատժելիության տարածաշրջանային հետևանքները՝ գրելով․ «Հայ բարձրաստիճան անձանց կեղծ դատավարությունները խաթարում են վստահության ձևավորման միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար։ Քաղաքական կալանավորների և ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։

Նամակի ավարտին կոնգրեսականներն անհապաղ միջոցների ձեռնարկման կոչ են անում․ «Մենք հավատում ենք, որ «Մագնիցկու պատժամիջոցները» կարևոր գործիք են՝ ռազմագերիների ազատման համար ճնշում գործադրելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար»։

Կոնգրեսական Դինա Տայթուսը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում ԱՄՆ առաջնորդության կոչերի առաջամարտիկ, իսկ Քրիս Սմիթը, ով հանդիսանում է «Գլոբալ Մագնիցկու ակտի» հեղինակներից մեկը և Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, նույնպես շարունակաբար հանդես է եկել հայության պաշտպանության դիրքերից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031