Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ | 2026-ի փոփոխությունները և հարաբերությունների գաղտնիքները՝ ըստ նումերոլոգիայի | Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել. Ալեն Սիմոնյան | Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Ներկայիս իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար. Արտակ Զաքարյան | «Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա»․ Սարգիս Մադաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զեբրը` Միասնիկյան պողոտայում | «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ Սրբազան

Ուզում եմ անդրադառնալ մեր տառապալից կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք առնչված են և կապված են այս չարիքի իշխանության հետ։ Այս մասին իր ուղերձում ասաց Բագրատ Սրբազանը:

«Մեր կյանքի այս համապատկերը լի է այն չարիքի բերած կեղծիքով, որոնք կեղեքում են մեր կյանքը , և մարդիկ, քանի որ ամբողջական լուծում չունեն կամ չեն տեսնում, հայտնվում են անելանելիության, անզորության ճիրանների մեջ։ Եվ այդ իմաստով նրանք փորձում են մխիթարության տարբեր օջախներ գտնել և իրականության մեջ ապրելով ճնշվել պարզապես այդ կեղծիքի պատկերներով»,- ասել է նա։

Սրբազանի խոսքով՝ իրենց  այս ամբողջ շարժման ընթացքի առաջին իսկ օրվանից շեշտադրումը կատարել են հենց դրա վրա, որ սրբազան պայքարը քաղաքակրթական փոփոխություն բերելու մասին է, արժեքների փոփոխություն բերելու մասին է, մեզ մեր բուն արմատին ինքնաճանաչողության վերադարձնելու մասին է։

«Այո, ինքը ունի քաղաքական ենթաշերտ, քաղաքական լուծում պահանջող, բայց միթե այդ ամբողջ ուղերձը չկա Սուրբ Գրքում, քաղաքական լուծումների, դրվագների բազմաթիվ պատկերներ ունի Աստվածաշունչ Մատյանը, որի մասին չեմ ուզում այս պահին խոսել, բայց ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ճանապարհով հարցադրումներ  կատարելու կամ կիսահեգնական ճանապարհով կփորձեն պարզապես այս նեղ միջավայրից տեսնել մեր կյանքը, մինչդեռ մեր կյանքը ավելի մեծ է, քան միայն մեր սահմանափակ նեղ միջավայրը, որից դուրս մեր մտածողությունը, ուղեղը դուրս չի գալիս, մենք ավելի վերից և հեռվից ենք տեսնում մեր իրական դժվարությունների և դժբախտությունների պատճառը»:

Սրբազանի համոզմամբ, իրենց խոսքերը, քարոզներն ամբողջությամբ հիմնված են եղել  հենց այդ արժեքի վրա, ովքեր հասկացել են, ըմբռնել են, ցանկություն ունեցել են, նրանք կարողացել են  ընդունել, սեփականացնել, խորությամբ պատկերացնել և այդ ուղղությամբ էլ գործել։

«Ովքեր՝ ոչ, մնացել են պարզապես իրենց նեղ, սահմանափակ չակերտավոր գիտելիքի շրջագծում, ոչինչ չանելով, ընդ որում, ոչինչ, բառիս ամենաբուն իմաստով՝ ոչինչ չանելով»- ասաց Սրբազանը:

Նրա խոսքով՝ այս իշխանությունը կեղեքում է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են և ճահճային իրականություն է.

«Այո, մենք ապրում ենք ճահճային իրականության մեջ և ես հանձն եմ առել հրաժարվելու ապրել այդ ճահճային իրականության մեջ, և հակառակը, հանձն եմ առել նաև իմ բաժնով և  իմ չափով, ինչպես և ինձ հետ շատ մարդիկ, հանձն են առել հրաժարվել ապրելու այս ճահճային իրականության մեջ, հանձն են առել չորացնելու այս ճահիճը և այն վերածելու դրախտի, վերածելու այնպիսի մի միջավայրի, որտեղ մարդիկ ի վերջո կկարողանան հանգիստ խղճով ապրել»,-եզրափակեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև