Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին | Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Զատիկը Մխիթարի սիրելի տոնն էր. Աստղ Գալեյան | Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որ անկրթության աղաղակող շքահանդեսում գիտելիք են վաճառում. Արշակ Սրբազան | Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում | Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան | Տեր, ես Քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է Սաղմոսով | ՈՒՂԻՂ. Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվում է Հարության տոնը | Առաջարկվում է փոխել զինվորական ծառայության սահմանային տարիքը | Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր | Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ | Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում էր | Երուսաղեմում վառվել է Սրբազան կրակը | Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Լրահոս

ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ. Սամվել Կարապետյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը ՀՀ տնտեսության կայունության և զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել միության հետագա ամրապնդման կարևորությունը։

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով և կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։

Միևնույն ժամանակ գործարարը շեշտել է` այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը։ Ըստ նրա` միությունը նաև հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։

Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը նաև ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորն է։

«Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները»,– ասել է գործարարը։

ՀԳԱ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարված ստանալ, ինչը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահար լինելուն և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։

Ըստ Կարապետյանի` ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարևորել է նաև ռուսաստանյան ներդրումների դերը` հիշեցնելով, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր։

«Կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա»,– նշել է Կարապետյանը։

Միևնույն ժամանակ ԵՄ-ի հետ համագործակցությունը նա համարում է հնարավոր և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Գործարարը վստահ է` Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։

«Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ ևս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»,– եզրափակել է Սամվել Կարապետյանը:

Բիզնես ծրագրի շրջանակում ամփոփվել են ՀԳԱ-ի վերջին ամիսների աշխատանքները։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև