Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Խայտառակություն է, ասենք թե, մարդ է, չի ստացվել՝ տրամսպորտի 150 դրամը վճարի, հետո՞. Գառնիկ Դանիելյան

Պատժամիջոցները, որ սահմանել եք  քաղաքացու համար՝ այստեղ մնում էր ավելացնեք՝ գնդակահարություն էլ։ Այսինքն, մարդը մտնում է տրանսպորտ, ինչ-որ մի կերպ կամ չի ստացվում վճարելը, չի աշխատում վալիդատորը, խնդիր կա և այլն, և այլն, մարդը չի կարողանում վճարում անի, ես այդպես շատ դեպքեր եմ ականատես եղել, կանչում են ոստիկանություն, քննչական, ու մարդուն խայտառակ եք անում։ Այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հիմա էլ մի օրինագիծ եք բերել,  որը խայտառակություն է։ Այսինքն, նորից էլի քաղաքացուն սարքում եք տուգանքի մատերիալ և քավության նոխազ։ Խնդիրը հետևյալն է, մարդը նախորդող ժամանակահատվածում հնարավորություն ուներ իր բողոքի ձայնը բարձրացնելու, հնարավորություն ուներ ստորագրահավաքի միջոցով դա անելու, այնուհետև հանրաքվեի միջոցով  որոշակի առումով իր խնդիրները լուծելի դարձնելու, իսկ հիմա դուք այս օրենքը բերելով՝ պատնեշ եք կառուցում և հնարավորություն չեք տալիս այդ հնարավորություններից օգտվելու համար»,-ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ հիմա փուլ առ փուլ են գնում թանկացումների, ու աստիճանաբար են հասցնում  300 դրամի, որ ընդվզում ու բողոք չլինի. «Այսինքն, ի՞նչ գին որոշեք, գիտենք էլի Հայաստանում ավագանիները ոնց են որոշումներ կայացնում: Բոլորը գոհ են, բացի քաղաքացիներից մեր։ Թանկացնեք ու ասեք վերջ, դուք իրավունք չունեք ոչ բողոքելու, ոչ ձեր բողոքի ձայնը բարձրացնելու: Դուք պիտի այնպիսի օրենք ընդունենք, որ կապ չունենա իշխանությունը ո՞վ է, վաղը մյուս օր մեր քաղաքացին դրանից գոհ լինի, ոչ թե դառնա տուգանքի մատերիալ, ոչ թե ընդունված  օրենքների զոհը դառնա», -եզրափակեց Դանիելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև