Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է. պաշտպան | 2024-ին ՌԴ-ում փակվել է 2,970 լրատվամիջոց | Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պшտերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) | Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ | Ոստիկանությունը տուգանել է չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի | Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը. Վրթանես եպիսկոպոս | Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է | Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում. ՀՌՀ նախագահ | Հաստատվել են բուհերի 2025-26 ուսումնական տարվա ընդունելության տեղերը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը ինձ ավելի վնասել չի կարող, քան վնասում է ՀՀ-ին. Քրիստինե Վարդանյան | Սյունիքում 14-ամյա տղшյին ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար | Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին | Խստшգույնս դшտապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրում եմ 60 քմ 2 սենյականոց բնակարանում, ասում են՝ բնակվում եմ դղյակներում, բիզնես ունեմ, ճիշտ չէ | Տեղահանումից հետո մենք իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք, եթե դուք դա համարում եք ճնշnւմ, ուրեմն՝ կա ճնշnւմ. Շահրամանյան

Լրահոս

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Հարգելի պարոն Ռավանչի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդյո՞ք կա հեռանկար համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

– Իրանը և Հայաստանը երկու լավ հարևաններ են: Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները: Երկու երկրների ժողովուրդներն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել: Մենք կարծում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկու երկրների կողմից՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Կարծում ենք, որ առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել երկու կողմերի համար՝ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Կարծում ենք, որ մշակույթի ոլորտում կան շատ լավ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ երկու երկրների միջև, ինչպես Երևանում և Թեհրանում, այնպես էլ երկու երկրների մյուս քաղաքներում: Համագործակցության մասով այդպիսի օրինակներ կարող են լինել համալսարանների փոխանակման, ուսանողների փոխանակման, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս: Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել: Ինչպես օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ: Իմ կարծիքով կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները՝ որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան և ընդլայնվեն: Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն և կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև: Երկու ազգերի բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրված են փոխանակելու իրենց տեսակետներն տարբեր առիթներով: Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, և ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում ևս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային ֆորումներ շրջանակներում: Մենք հավատում ենք, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն, և ինչպես ասացի, Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում:

Արդյո՞ք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, կա՞ այդպիսի հնարավորություն:

– Ըստ իս՝ ինչու ոչ: Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար»:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930