«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Բոլորն էլ գիտեն՝ ինչով է պայմանավորված խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը, Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ. Ռուբեն Ռուբինյան

Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն, բոլոր պայմանավորվածությունները, որ այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց  Ռուբեն Ռուբինյան անդրադառնալով իր և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ վերջին հանդիպման ընթացքում քննարկված թեմաներին:

«Ինչպես գիտեք՝ այդ պայմանավորվածությունների մի մասն իրագործված է, մի մասն իրագործված չէ: Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամուրջի  վերականգնման շուրջ, վերջերս Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների, այս սպեկտրն էլ ենք քննարկել»,- ասաց նա:

Անդրադառնալով Մարգարայի անցակետին՝ Ռուբինյանն ասաց, որ դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար Հայաստանն իր անելիքն արել է: «Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել և Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել, որովհետև ինչպես հիշում եք Հայաստանը վերանորոգեց Մարգարայի անցակետը և ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունն իրագործելու համար և սպասում ենք, որ Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը»,- ասաց նա:

Հարցին էլ՝ արդյոք Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումով, նա ասաց. «Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան -Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն վարչապետը պատրաստ է դա անել: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգմանը, Ռուբինյանն ասաց. «Ինձ թվում է, կարիք չկա, ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորվում դա, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև