Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային «Իրնա» գործակալությանը հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում։ Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Կողմերի կողմից անցկացված խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մասկատն ընդունող կողմ կմնա այդ բանակցությունների երկրորդ փուլի համար, որոնք տեղի կունենան շաբաթ օրը ՝ ապրիլի 19-ին»-հայտարարել է Բաղային։
Ապրիլի 12-ին Օմանում կայացել էր ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը։