Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. Զելենսկի

34 օր առաջ Ուկրաինան դրական է արձագանքել ամբողջական և անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, և արդեն 34 օր է՝ Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է կրակի դադարեցումից. այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կենտրոնացած մնալ պատերազմը շարունակելու վրա, և ռուսական պետական քարոզչամեքենան իր լսարանին նախապատրաստում են այն մտքին, որ դիվանագիտությունը ոչ մի արդյունքի չի բերի։

«Այս ամենի պատճառը մեկն է՝ Մոսկվայում չեն վախենում։ Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն անել այն, ինչին սովոր են՝ կշարունակեն պատերազմել։ Մենք բոլորս ուզում ենք, որ սա ավարտվի: Խաղաղություն է պետք, և այն պետք է լինի հարատև: Այդ իսկ պատճառով Ուկրաինան միշտ կառուցողական է աշխատում իր գործընկերների հետ՝ բոլոր այն ձևաչափերով, որոնք կարող են բերել անվտանգություն և վերականգնել խաղաղությունը։

Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, ոչ մի վայրկյան: Իսկ երբ պատերազմն ավարտվի, աշխարհը հստակ կիմանա՝ դա տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանին՝ ագրեսորին, պարտադրել են խաղաղության։ Նույն ագրեսորը, որը ուկրաինական հող է եկել 2014 թվականին՝ 11 տարի առաջ։ Եվ բոլորի համար կարևոր է, որ սա ավելի շատ տարիներ չտևի», — ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև