Skip to main content

Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենց չի լինի, սա պարոն Կարապետյանի մեծարման երեկոն չէ, գոյություն ունի ռեգլամենտ. Վարդանյան | «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն

Լրահոս

Վերջին 100 տարում տարածաշրջանում Հայաստանը միակն է, որը ժողովրդի 2018-ի և 2021-ի չվիճարկված ընտրությունների արդյունքում ժողովրդի ձևավորած կառավարությունը ջուրն է նետել մի ամբողջ սերնդի զnհnղnւթյnւնները. Միհրան Հակոբյան

Եթե ճիշտ է պնդումը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, ապա ճիշտ է նաև պնդումը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եվ, ուրեմն. վերջին 100 տարում տարածաշրջանում բացի Հայաստանից ոչ մեկը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չի նահանջել իր պատկերացրած ճշմարտությունից ու չի կապիտուլացվել: Հայաստանը միակն է, որի ժողովրդի 2018-ի և 2021-ի չվիճարկված ընտրությունների արդյունքում ժողովրդի ձևավորած կառավարությունը ջուրն է նետել մի ամբողջ սերնդի զոհողությունները, ուրացել է սեփական ժողովրդի զավակների թափված արյունը, կապիտուլացվել է, Հայրենիքի մի հատվածը ճանաչել է ֆաշիստական պետության կազմում, ընդունել է պարտությունն ու 24/7 ռեժիմով լիզում է իրեն հաղթածի ու ստորացրածի կոշիկները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Փաստացի, Հայաստանում գործում է արտաքին սվիններով պահվող չպետական համակարգ, որտեղ ժողովրդի մեծամասնության համառ անտարբերության պայմաններում կապիտուլյացիայի հետ համաձայն հատվածը ձևավորել է կառավարություն, անհամաձայն հատվածը՝ ընդդիմություն, որը մասնակցել է (և դեռ մասնակցելու է) Հայաստանում գաուլայտեր նշանակված վեցնոցի կազմակերպված ընտրություններին և այս չպետական համակարգին իր մասնակցությամբ լեգիտիմացրել է հակահայ ու հայակեր ռեժիմին:

Սա վերլուծություն չէ, սա բոլորի համար ակնհայտ իրողություն է, որի հետ պետք է առերեսվել ու հաշվի նստել այնպես, ինչպես ժամանակին հայերի նախնիները հաշվի են նստել Կարա-կոյունլուների կամ ասենք՝ Ղզլբաշների օկուպանտ իշխանության իրողության հետ: Իսկ ովքեր ստեղծված իրավիճակի հետ ունեն խորը և համապարփակ անհամաձայնություն, պետք է սկսեն զրոյից ու սկզբի համար անեն մի բան՝ ՉԼԻՆԵԼ ՄԱՆԿՈՒՐՏ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև