Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Երևանում «Մամա Միա» ռեստորանի մոտ 2 տղամարդ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու

Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի 41 հասցեում գործող «Մամա Միա» ռեստորան են մտել տղամարդիկ և ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեի մոտ երկու հաղթանդամ տղամարդ հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի են ենթարկում նրան։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներին քաղաքացիները մատնացույց են արել 2 տղամարդու և հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու։

Նշված 2 քաղաքացուն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ․-ն և 44-ամյա Բորիս Ղ․-ն:

Քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեում ծեծի ենթարկվելու հետևանքով «քթոսկրերի կոտրվածք հարցականով և ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության 06 կարգախումբը «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխել ՌԴ քաղաքացի 26-ամյա Ալեքսանդր Նոզիկին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031