Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է վաստակում, այլ այն՝ որքան հարկ է անձամբ վճարում բյուջե. Նիկոլ Փաշինյան

Անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայքնային բյուջեներ և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ, ՀՀ համայնքների բյուջեները եռապատկվել են, ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անշարժ գույքի այդքան քննարկված և քննադատված հարկի նոր դրույքաչափերը հիմնականում ծանրացել են 100 մլն դրամ և ավելի արժեք ունեցող այսինքն միջինից ավելի բարձր գին ունեցող գույքերի վրա: Մեր երկրում 100 մլն դոլար և ավելի արժեք ունեցող գույքերը ըդնհանուր գույքերի մեջ 0.62 տոկոսն են, բայց այդ 0.62 տոկոսը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքերի հարկի 42.7 տոկոսը, հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ ընդհանրապես Հայաստանում կառավարության հասցեին մի մեղադրանք կա, որն աբսուրդ է իր էությամբ: «Կառավարությանը մեղադրում են պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ: Սա նշանակում է՝ լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը: Նշանակում է՝ կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ, նշանակում է՝  կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցոություն կառուցելու մեջ»,- ասաց նա:

Ապա վարչապետը հավելեց՝ ասա երկրիդ բյուջեն որքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեդ որքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու: «Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը վաստակում, այլ այն, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե: Հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոլ ճանապարհներ, մութուխավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսաայգի ու պուրակ չունեցող, կոյուղի չունեցող բնակավայրում, հնարավոր չէ այդտեղ լավ ապրել: Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում, եթե ապրում ես այդպիսի անբերակարգ միջավայրում, ուրմեն աղքատ ես, ուրեմն բարեկեցությունն այնքան հեռու է քեզնից, որքան Պլուտոնը՝ արևից»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031