Skip to main content

Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան

Լրահոս

8,000 դոլար шպօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կшշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների խմբաքանակի шպօրինի արտահանումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած հերթական այցի ընթացքում ՍԱՏՄ երկու գլխավոր տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց նախաձեռնած տնտեսվարողի մոտ հայտնաբերել են էական բացթողումներ ու խախտումներ, որոնք չարձանագրելու դիմաց նրանից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ նշված տեսուչներից մեկի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար տնտեսվարողը դիմել է ՍԱՏՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող իր ծանոթին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ տնտեսվարողը հիշյալ անձի ակտիվ միջամտությամբ կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը՝ նույն օրը նրան տալով պահանջված գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ կաշառք ստացած ՍԱՏՄ տեսուչներին, նրանց կաշառք տված տնտեսվարողին և 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստացած անձին: Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930