Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա. Տիգրան Աբրահամյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մի կողմից իշխանության ծնած կեղծ օրակարգերն ու սին խոստումներն են, մյուս կողմից Հայաստանի շուրջ ահագնացող ծանր հեռանկարները, որոնք մեր քաղաքացիներին ծանր որոշման առաջ են կանգնեցնում՝ թողնել ու հեռանա՞լ, թե՞ դիմադրել: Աստիճանաբար ժողովրդի մոտ լուռ կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ այս իշխանության գոյությունն ուղիղ ճանապարհ է բացում երկրի՝ նոր փորձությունների տեղապտույտում հայտնվելու և գոյության կռվի համար:

Իշխանությունը խոստացավ խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացավ բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացավ ինքնիշխան երկիր՝ ստացանք նոր օկուպացված տարածքներ, խոստացավ արժանապատիվ կյանք՝ ստացանք մշտական անարգանք: Չկա այլ բան, քան ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը կտրականապես մերժելը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, էականորեն թուլացրել անվտանգության մակարդակը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները: Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա: Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի կենսական շահը դարձնում են սակարկման առարկա և մեր անդադար պայքարն առաջին հերթին դա թույլ չտալն է: Ցավոք ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ իշխանությունը շարունակում է մնալ պատեհապաշտների և ավանտյուրիստների ձեռքերում: Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, ձեռքներս վեր բարձրացնելու, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել, իսկ մեր երկիրը կառավարող արկածախնդիրները իշխանության ղեկին են:

Անշուշտ պայքարի ճանապարհը հեշտ, անխոչընդոտ ու պարզ լուծումներով չի լինում: Պետք է մեծացնել դիմադրության ճակատը, բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ գլխավոր նպատակի՝ սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկողի և բախտի քմահաճույքին թողնողի հեռացման շուրջ: Տարածաշրջանային այս բարդ իրադրության և սպառնալից արտաքին միջավայրի պայմաններում բարեկեցիկ, զարգացող և ապահով կյանք կազմակերպելու այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև