Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր. Վահագն Ալեքսանյան

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մի օր դահլիճում այստեղից ելույթ էի ունենում, Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում, Սեյրան Օհանյանը տեղից ասաց՝ կարո՞ղ է մի հատ էլ ասես՝ բանակը քեզ ներքնաշոր չի տվել: Ասում եմ՝ պարոն Օհանյան, էդ նորությո՞ւն է, որ չի տվել, ոչ ինձ է տվել, ոչ 100 հազար զինվորներին է տվել: Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորներն ինչ են արել, բռնել են, սարքել են սենց մի հատ քաղաքական խոսույթ, որով իրենց արևին թիրախավորում են ինձ, ասում են՝ այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր»,- ասաց նա:

Նա շեշտեց՝ բանակում ունեցել է ներքնաշոր: «Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր, ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք: Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որովհետև դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը: Ինձնից չէ ,100 հազարավոր զինվորներից, ՀՀ-ում չի եղել զինվոր, որ ծառայի ու բանակում իրեն հասանելիք՝ օրինակ «տյելնաշկան» կամ մյուս ներքնաշորը իրեն տրամարդեն: Խի չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք»,- հայտարարեց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում «կերել» են զինվորների ներքնաշորերը:

«Իրենց լկտիությունն այն աստիճանի է, որ հիմա եկել են՝ այդ ամեն ինչի միջով անցած զինվորներին մեղադրանք են առաջադրում: Հա, նասկի էլ են կերել, զինվորի գուլպա էլ են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ: Իրենց թվում է՝ դա կարող են օգվտագործել որպես թիրախավորում դիմացինի, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, էդ ոնց պետք է այդ ասաբնյակները գցեին, ոնց կարային Բադեն-Բադենների կազինոներում կրվեին»,- ասաց Ալեքսանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև