Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան. Վահե Հովհաննիսյան

Առաջիկա հայաստանյան զարգացումները կարծես թե նոր կարևոր սիմվոլ ունեն՝ էշը։ Բայց որպեսզի այն գեղարվեստական հնարքից չդառնա մտքի և զարգացման ֆլագման, անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան։ Էշության հաղթարշավը կանգնեցնելու համար միտք է պետք, մարդկանց պետք է առաջարկել զարգացման տեսլական, առաջ գնալու ճանապարհ։ «Ով ում զռռացրեց, կերակրեց, թոկը բռնեց» բանավեճը շատ կարճ ժամանակում հոգնեցնելու է բոլորին, ու մարդիկ իրավամբ օտարվելու են դրանից։
Կենդանաբանության տիրույթում էշը բավական էֆեկտիվ կենդանի է՝ աշխատասեր, համբերատար, ճիշտ արահետներ գտնող։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Քաղաքագիտության տիրույթում այդ «էշի» դերում, ցավոք, վերջում միշտ հայտնվում է հասարակությունը։
Եթե մենք չգտնենք անտիԷՇ կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա մենք բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում, բայց ոչ թե դրական՝ կենդական կողմերի, այլ՝ որպես դեգրադանտ հասարակություն, որը վարի տվեց սեփական պետությունը։ Իսկ նրա էլիտաները չունեցան տարրական պետական մտածողություն՝ գտնելու և առաջարկելու վերականգնման ճանապարհը։

Էշն ունի մեկ այլ հատկանիշ ևս, որից հասարակությունը պիտի խուսափի. չի կարելի էշի համառությամբ միշտ նույն սխալները կրկնել՝ միշտ անպատրաստ լինելով բոլոր իրադարձություններին՝ լինի դա անձրև, կայծակ, ընտրություն, խաղաղություն թե պատերազմ։

Սովորական էշն իր արահետը միշտ գտնում է, իսկ էշացած հասարակությունը՝ միշտ վթարվում»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև