Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Պարզ դարձավ, որ Քաղաքապետարանը թատրոնի ղեկավարության հետ որոշակի խնդիրներ ունի». Շուշան Ղազարյան

Ինչպես հայտնել էինք, երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ահազանգում էին, որ արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստանում:

«3 ամիս է Քաղաքապետարանը մեր թատրոնի աշխատավարձը չէր փոխանցում, որից մենք տեղյակ չէինք, որովհետև Էմիլ Թորոսյանը թատրոնի ռեսուրսներով մեզ 2 ամիս վճարել էր: Այս ամիս խնդրի առաջ կանգնեցինք, որովհետև արդեն ամսի 15 էր և աշխատավարձ չկար:

Քաղաքապետարանում մեզ որևէ հստակ պատասխան չտվեցին, մոտավորապես պարզ դարձավ, որ Քաղաքապետարանը թատրոնի ղեկավարության հետ որոշակի խնդիրներ ունի, թե անձնական, թե գործնական՝ չգիտեմ, բայց դա է պատճառը, որ աշխատավարձ չեն փոխանցում:

Խոստացան 5 օրվա ընթացքում այդ հարցը լուծել, բացի այդ պահանջեցինք, որ Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեր հերթական ժողովին ներկա լինի և պատասխանի մեր բոլոր հարցերին»,-

Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Շուշան Ղազարյանը:

Նշենք, որ դերասանուհի Անահիտ Ղուկասյանն, ով 60 տարի աշխատում է ՊՀԹ-ում, ստանում է 86 հազար դրամ աշխատավարձ:

«Եթե ես չնկարվեի ֆիլմերում, ինչո՞վ էի ապրելու: Ամեն ինչի գինը բարձրացնում են, չեն մտածում, որ դրա հետ մեկտեղ պետք է աշխատավարձը բարձրանա»,-Քաղաքապետարանի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ նշում է դերասանուհին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031