Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան

Սա այն ամենավառ օրինակներից է, թե ինչպես կարող է փաստն աղավաղվել և տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացվել. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ «Մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը», տված իրենց պարզաբանմանը:

Ըստ նախարարի՝ հայկական ԶԼՄ-ները սխալ լույսի ներքո են ներկայացրել ԱԳՆ պատասխանը: «Ի պատասխան ԶԼՄ-ի հարցման՝ որքանով է այդ հայտարարությունը ճիշտ, ԱԳՆ-ն ասել է՝ մենք փորձում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել ԼՂ-ի հայության իրավուքնների և անվտանգության հարցերը՝ այդ թվում և ուղիղ միջազգային մեխանիզմների, երաշխիքների ստեղծման ճանապարհով նրանց երկխոսության միջոցով: Մենք վստահ էինք այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է եղել որոշակի հարցեր լուծել: Սա է եղել մեր պատասխանը»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց՝ փաստ է, որ բռնի տեղահանությունից և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հայտնի փաստաթղթից հետո, այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք:

«Սա է եղել ԱԳՆ արձագանքը: Զարմանալիորեն ստացվեց ի՞նչ՝ իրենց տիրապետության տակ եղած մեդիառեսուրսների միջոցով սկսեցին ասել՝ մենք ենք հանել հարցը օրակարգից: Ես կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի: Հիմա մեզ մեղադրել այդ հարցը օրակարգից հանելու մեջ, այն պայմաններում, երբ մենք ասում էինք՝  նշաձողն իջեցնել է պետք և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության ու հողեր ծախելու մեջ: Շատ լավ կլիներ, որ հիմա այստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ նրանք ամեն կերպ հրաժարվում էին մասնակցել խոսակցությանը՝ այդ թվում և այստեղ նստած ընդդիմության դրդմամբ: «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև