ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է | Վանաձորում մեքենա է այրվել | Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը | Մինչ ինձ թիրшխավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվшստшցումներով, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան | ԱԺ ընտրություններն իշխանության համար լինելու են կյանքի ու մшhի պայքար. Վազգեն Մանուկյան | Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել են 2 «Mercedes»․ կան տուժածներ | Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին | Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմպիչմենտը և ընտրութունը տապալվելու են, եթե համազգային ճակատ չկա | Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն | Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է | Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը | Երևանի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ դատարանն անվավեր է ճանաչել․ որոշումը կբողոքարկվի. Կոստանյան | Ծաղկաձորում կվադրոցիկլի ղեկին շրջանավարտներ են եղել. մահացածները 18–ամյա աղջիկներ են եղել | Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

Լրահոս

Սամվել Վարդանյան. Եկել եմ ԱՄՆ դեսպանին հիշեցնելու, որ ես կամ, ինքն ով է ու ինչ պետք է անի

«Եկել եմ, տիկին դեսպանին հիշեցնելու իմ գոյության մասին, խոշտանգումների ոը բռնության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված ու այս պահին Հայաստանում ԱՄՆ դիմաց բողոքի ակցիա իրականացնող Սամվել Վարդանյանը։

Նա բացատրեց, թե ինչու է որոշել հենց այստեղ միայնակ բողոքի ակցիա իրականացնել.

«Դեսպան տիկին  Քվինը գրեթե ամեն օր գովաբանում է ոստիկանության բարեփոխումները, բայց մենք ունենք փաստեր անցած մեկ տարում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների, խոշտանգումների վերաբերյալ»։

Սարսափելի խոշտանգման ենթարկված երիտասարդը նշում է, կարելի է «ամոթ ունենալ» ու մի քիչ քիչ խոսել բարեփոխումների մասին, քանի որ Հայաստանում կա Սամվել Վարդանյան ու նրա դեպքը։

«Դա այնպիսի խոշանգում էր, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել, աննախադեպ էր։ Բաժիններում ու այլ տեղերում բռնություններ եղել էին, բայց որ նման հոլիվուդայն սցենարով խոշտանգում կլիներ… Ու այդ ամենից հետո տիկին դեսպանն ասում է, թե ինչքան լավն է ոստիկանությունը։ Ես այստեղ եկել եմ ասեմ, որ ԱՄՆ գտրամադրած գումարներն ուղղվում են ոստիկանական բռնությունների  հովանավորմանը»,-ասաց Վարդանյանը։

 

panorama.am

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև