Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու հայտնաբերել ապօրինի արդյունահանված ավազակոպճային խառնուրդով բեռնված խոշոր բեռնատար, որը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին հաջորդ օրը: Ստուգայցի ընթացքում նրանք պարզել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Ապագա գյուղի տարածքում, առանց լեռնահատկացման թույլտվության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության բացակայությամբ, նախատեսված սահմաններից էական շեղումներով ու սահմանվածից ավելի խորությամբ, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում:

Ապրիլի 9-ին իրավապահներն այցելել են տարածք: Բեռնատարի չորս վարորդ և ՍՊ ընկերության հինգ աշխատակից ձերբակալվել են:
Պարզվել է, որ արդեն տևական ժամանակ Ապագա գյուղի տարծքում արդյունահանումից հետո ավազակոպճագլաքարային խառնուրդը տեղափոխվել է Արաքս գյուղում գտնվող վերամշակման կետ, որտեղից էլ այն իրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված չորս բեռնատար և այլ տեխնիկա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031