Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան | Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին | Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան | Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն | Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Իսրայելի պաշտպանության նախարար | Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո | Ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա մի դարձրեք, դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է. Վարդան Օսկանյան (տեսանյութ) | Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան | «Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի | «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ | «Զանգեզուրի միջանցքի» անվտանգության իբր ապահովման ԱՄՆ ծրագրերը և արևմուտքի ոչ բարեկամական քայլերը ՀՀ-ի շուրջ կարող են հանգեցնել տարածաշրջանում հետագա uրացման. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները | 1 մլն-ից ավելի քաղաքացիներ չեն մասնակցել ընտրություններին ՝ չվստահելով ուժերից որևէ մեկին. Անի Գևորգյան | Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Լրահոս

Հայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։

Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով:

Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև